ԱՄՆ-ի Սենտ Լյուիս քաղաքում շարունակվում է Sinquefield cup անվանումը կրող շախմատային գերմրցաշարը:
6-րդ տուրի կենտրոնական խաղում մրցել են Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը: Պարտայի 32-րդ քայլին կողմերը գրանցել են ոչ ոքի:
Արոնյանը և Կարլսենը գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանք ունեն 4-ական միավոր: 6-րդ տուրը դեռ չի ավարտվել: