ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ Ազգային Ժողովում

Ինչպես ամեն ամառ, այս տարի էլ ՀՀ Ազգային ժողովի շենքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: ԱԺ 1-ին եւ 2-րդ հարկերի հին մասնաշենքերում իսկական խառնաշփոթ է ստեղծվել. ԲՀԿ, ՀՀԿ, ՀԱԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների սենյակներում շինարարական «գործիքներ» ու աղբ է լցված: Քանի որ առաջիկա օրերին խորհրդարանում լսումներ են նախատեսված, ԱԺ աշխատակազմը երեւի ավելի «արագ» կաշխատի՝ այդ իրավիճակը շտկելու համար: Հուսանք՝ կստացվի:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես 78 տարեկան եմ, միայնակ թոշակառու, ունեմ որոշակի խնայողություն ՎՏԲ բանկում, սակայն ոչ մի սոցիալական խմբում ընդգրկված չեմ: Դիմել եմ վարչապետի աշխատակազմին, Ազգային ժողովի նախագահի աշխատակազմին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, տարբեր ժամանակներում, սակայն ոչ մի կոնկրետ պատասխան չեմ ստացել, բացի նրանից, որ ինձ են ուղարկել արտոնյալ պայմաններով փոխհատուցում ստացողների խմբերի ցուցակը: Արդյոք հնարավոր է, որ սովորական քաղաքացին, որն իր համեստ աշխատավարձից խնայողություններ է կատարել ՎՏԲ բանկում եւ մոտենում է իր 80-ամյա տարելիցին, երբեւէ ստանալու է փոխհատուցում կամ որեւէ արտոնյալ խմբում կարող է ներգրավվել: Ասացեք՝ ի՞նչ կարող եմ անել ես: Գուցե Դուք օգնեք այս հարցի սպառիչ պատասխանը ստանալ:

Սիմակ Գալստյան (78 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սիմակ Գալստյանի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի եւ ՀՀ Կառավարության 23.04.2014 թվականի N460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված, մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաեւ՝ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2013թ. վերջին, նախորդ տարվա վերջին գրանցված ցուցանիշի համեմատ, ֆիզիկական անձանց բանկային ավանդների գումարն ավելացել է շուրջ 22.9%-ով, իսկ երաշխավորված ավանդների գումարը` 19.3%-ով: Իսկ 2005 թվականին ՀՀ ԿԲ-ի կողմից ստեղծվել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, որի նպատակներն են նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը եւ ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ՝ սփյուռքի դիմորդները հայաստանյան բուհ ընդունվելու համար ի՞նչ արտոնություններ ունեն:

Ստելլա Մխոյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից՝ սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի՝ հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ին ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ ԿԳ նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին՝ հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաները ուսումնասիրելու նպատակով եւ տարեվերջում քննությունները բարեհաջող հանձնելով՝ շարունակել իր ուսումը կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի 1 կուրս:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ սփյուռքահայ ուսանողների թվով առաջին տեղում Վրաստանն է, հիմնականում՝ ջավախքահայությունը, որին հաջորդում են Ռուսաստանը, Իրանը: Ի դեպ, նրանք հիմնականում սովորում են բժշկական համալսարանում, Երեւանի պետական ճարտարագիտական եւ մանկավարժական համալսարաններում:




Լրահոս