Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քիչ անց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացնելու է բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների չբացահայտված գործերի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ:
Նիստին մասնակցելու համար ԱԺ են եկել սևազգեստ մայրերը, ովքեր երկար ժամանակ է պայքարում են իրենց որդիների սպանության բացահայտման համար: Մայրերից մի քանիսը Armlur.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք որոշ չափով ակնկալիքներ ունեն այս հանձնաժողովից: Միևնույն ժամանակ նրանք հավելեցին, որ եթե այս հանձնաժողովն էլ իր արդյունքը չտա, իրենք շարունակելու են պայքարը: