Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը հերքում է, որ իր ինքը կապ ունի ակտիվիստ Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու պատմության հետ: Հիշեցնենք, որ ակտիվիստը հայտարարել էր, թե ՀՀԿ-ական պատգամավորի ցուցումով իրեն ծեծել են:
Մհեր Սեդրակյանը նշեց, թե այդ տղային չի ճանաչում և ծեծելու ոչ մի պատճառ չուներ:
«Մենք երևի ըսկի հանդիպած էլ չլինենք: Էն որ ամբաղ-զամբախ իմ մասին բաներ էր գրում, ես էտ մարդը չեմ: Կամ դու ո՞վ ես, որ քեզ ծեծեն, ինչի համար են ծեծում», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան