Բուրկինս Ֆասոյի անցումային խորհրդարանի խոսնակ Շերիֆ Սայը հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջում է իրականացվել ու կոչ է արել ժողովրդին դեմ հանդես գալ հեղափոխականներին, փոխանցում է Reuters-ը:
Ելույթ ունենալով RFI ռադիոկայանի եթերից՝ նա դատապարտել է երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու հայտարարել, որ դա «ակնհայտ պետական հեղաշրջում է» եղել: Նա կոչ է արել ժողովրդին «անհապաղ ոտքի կանգնել» ի պատասխան տեղի ունեցող իրադարձությունների:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուրկինա Ֆասոյի ռազմական ղեկավարությունը հայտարարել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միշել Կաֆանդոյի պաշտոնանկության մասին: Զինվորականները նաև հայտնել են ժամանակավոր կառավարության գործունեության դադարեցման մասին:
Թարգմանիչ` Տաթև Ֆռանգյան