Ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթից հետո ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել: Ինչպես Armlur.am-ի տեղեկացրեց կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, ազատամարտիկին ծեծի են ենթարկել, սակայն թե ովքեր տեղյակ չեն:

Սմբատ Հակոբյանին այս պահին շտապ օգնության մեքենայով տեղափոխում են Նոր Նորքի հիվանդանոց:

Հիշեցնենք, որ ազատամարտիկը քիչ առաջ մասնակցում էր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթին և ՀՀԿ-ի գրասենյակի մոտ բոլորին կոչ արեց ոտքի կանգնել ու հեռացնել այս իշխանություններին:

Լուսանկարները իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ,Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

12046677_996139590409294_7955158522956500338_n

12004726_996139627075957_4866267501067671858_n

12009588_996139493742637_2442360229698188493_n

Հավելենք, որ ցուցարարները այս պահին փակել են Աբովյան փողոցը:




Լրահոս