Երեկ Արարատի մարզի Դեղձուտ գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել: Armlur.am-ի տեղեկություններով `գյուղի 29-ամյա մի բնակիչ բենզին է լցրել կնոջ վրա, ապա սպառնացել նրան այրելով սպանել։
Ողբերգությունից հնարավոր է եղել խուսափել այն ժամանակ, երբ ներս է մտել տաղամարդու մայրը: Վախեցած կինը վերցրել է որդու ձեռքում գտնվող կրակայրիչը: Ավելին, այս ամենին ներկա է եղել նաև տղամարդու 3-ամյա որդին: Տղամարդը բերման է ենթարկվել: