Ազատամարտիկին ծեծի ենթարկող Տիգրանը Ռուբեն Հայրապետյանի սանի՞կն է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախօրեին Աբովյան փողոցում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Տիգրանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի սանիկն է։ Ի դեպ, նախօրեին Ս. Հակոբյանն ասել էր, որ ճանաչել էր իրեն ծեծողներին՝ որևէ անուն չհրապարակելով, իսկ երեկ հայտնել էր, որ իրեն ծեծողներից մեկը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է եղել, անունը՝ Տիգրան։ Նշենք, որ Ս. Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.–ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս. Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս