«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի աշխատասենյակում նոր Սահմանադրության նախագծին նվիրված քննարկում է կազմակերպվել: Այն անցկացվում էր «դռնփակ»: Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է առաջիկա օրերին իմի բերել բոլոր խնդիրները, առաջարկություններն ու շտկել բոլոր այն թերությունները, որոնք ի հայտ են եկել նախագծի քննարկումների ընթացքում: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Թովմասյանի աշխատասենյակ էին շտապում նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները, նրանց եւս հանձնարարված է հանձնաժողովին ներկայացնել իրենց դժգոհությունները:
Ի դեպ, ՀՀԿ-ում նոր Սահմանադրության նախագծի հետ կապված կարծիքներն այդքան էլ միանշանակ չեն, մասնավորապես երիտասարդ թեւը վստահ է, որ նոր Սահմանադրության փոփոխությունների կարիք չկա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: