Ռուսաստանի հետ չի կարելի սովորականի նման գործ ունենալ. ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հերթական անգամ Ռուսաստանին մեղադրել է Մինսկի պայմանավորվածությունները չկատարելու մեջ ու հայտարարել, որ ներկայումս Ռուսաստանի հետ չի կարելի սովորականի նման գործ ունենալ:

Լրագրողների համար ամենօրյա բրիֆինգի ժամանակ Թոները, պատասխանալեով Ճապոնիա Պուտինի կատարելիք այցի վերաբերյալ հարցին, ասել է, որ տեղյակ չէ այցի օրակարգից այդ իսկ պատճառով  ասվածից ավելին ոչինչ չի կարող ասել այդ ամենի վերաբերյալ:

«Մենք հստակ արտահայտվել ենք, որ Արևելյան Ուկրաինայի իրադարձությունների հետ Մոսկվայի կապ ունենալու պատճառով Ռուսաստանի հետ չի կարելի սովորականի նման գործ ունենալ»,- հայտարարել է Թոները:




Լրահոս