Խնդիրները չեն կարող անձին մղել հայրենիքի դավաճանության. Կորյուն Նահապետյանը` Վահան Մարտիրոսյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի այս մարտավարությունը շարունակական է լինելու և մենք միշտ պետք է պատրաստ լինենք արժանի հակահարված տալու: Առաջիկայում տեղի է ունենալու ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստը և ես վստահ եմ, որ այստեղ ադրբեջանական պատվիրակություն է փորձելու է աղավաղված ներկայացնել իրականությունը և անդրադարձ է լինելու նաև տխրահռչակ Վահան Մարտիրոսյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը:

«Տարբեր կառույցներում հակառակորդը փորձելու է օգտագործել այդ հանգամանքը: Ինչ խոսք, դեպքը ցնցող էր և ինձ մոտ առաջացրել է բացասական արձագանք: Ցանկացած խնդիր պետք է լուծում գտնի հենց հայրենիքում, այլ ոչ թե դա անձին պետք է մղի հայրենադավ գործողության», – ընդգծեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս