Ռուսաստանը, Սիրիան, Իրանն ու Իրաքը տեղեկատվական կենտրոն են ստեղծել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարը կոորդինացնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուսաստանի Դաշնությունը, Սիրիայի Արաբական Հանրապետությունը, Իրաքի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշում են ընդունել Բաղդադում տեղեկատվական կենտրոն բացելու մասին, որի անդամներն են լինելու այդ պետությունների գլխավոր շտաբերը»,- գրված է հայտարարությունում: