«Շտապ հավաք» ակցիան տապալվեց. ֆեյսբուքյան կոչը մնաց օդում (Տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, «Շտապ հավաք» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հանդես է գալիս կոչով, թե «ՏՂԵՔ ՋԱՆ ՇԱՏ ԵՆՔ ՔՆՈՒՄ!!! ՈՎԱ ՊԱՏՐԱՍՏ 15 ՕՐՈՎ ԲԱՐՁՐԱՆԱՆՔ ԴԻՐՔԵՐ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՄԵՐ ԽՈՍՔՆ ԱՍԵԼՈՒ??? ՈՎ ԻՐՈԳ (տառասխալն իրենն է) ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻԱՆԱԼՈՒ, ԱՄՍԻ 28-ԻՆ ԺԱՄԸ 19:00-ԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ԵՄ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼՈՒ, ՈՐ ԱՄՍԻ 1-ԻՆ ՇԱՐԺՎԵՆՔ… ՄԵՆԱԿ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ 18-Ը ՉԼՐԱՑԱԾՆԵՐ ՉԳԱՆ»:

 

Снимок экрана 2015-09-28 в 17.10.45

Այսօր արդեն պետք է կայանար հավաքը, սակայն ակցիան տապալվեց, քանի որ ֆեյսբուքյան ակտիվիստների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ հավատը մի տեսակ կորել է` հատկապես Վահան Մարտիրոսյանի Բաքու փախչելուց հետո: Ակցիայի նախաձեռնող Հայկ Գրիգորյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մտադիր են գնալ գյուղերը, համարձակություն հաղորդել այնտեղի բնակիչներին: Մինչդեռ հնչեցված կոչը միանգամայն այլ բնույթ ուներ:

Մանրամասնները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս