Հայկական “Լուռ երկխոսություն” կարճամետրաժ կինոնկարը հայտնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված “Կոկստե” կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի լավագույն տասնյակում:
“Լուռ երկխոսությունը” նովել է ռեստորանում ճաշող երկու զույգերի մասին: Նրանք կորցրել են միմյանց հանդեպ հետաքրքրությունն, իսկ փրկությունը փնտրում են դիմացի սեղանի շուրջ նստածների մեջ: Առաջիկայում ֆիլմը կմասնակցի այլ փառատոնների ևս: