Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռ են ոչնչացրել (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում, իբր, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ զինված դիմադրություն ցուցաբերող սիրիացի ապստամբները ոչնչացրել են ռուսական ՌՕ ուժերի Су-25 ինքնաթիռը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը կորցնում բարձրությունը, սակայն առանց ակնհայտ վնասների: Տեսանյութի ներքևում գրառման մեջ ասվում է, որ սիրիացի ապստամբները Համայի երկնքում ինքնաթիռ են ոչնչացրել, որտեղ ավելի վաղ ռուսական ռազմաօդային ուժերը ավիահարվածներ էին հասցրել:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` Կրեմլը չի մեկնաբանել YouTube-ում հայտնված տեսանյութը: «Ես YouTube-ը չեմ մեկնաբանում: Առաջարկում եմ ուղղորդվել այն տեղեկատվությամբ, որը տրամադրում է ՌԴ ՊՆ-ն»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:




Լրահոս