ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 600 զինյալների փախուստի դեպքեր են գրանցվել, փոխանցում է Газета.ru-ն:
Նա նշել է, որ ահաբեկիչները լքում են իրենց դիրքերը և փորձում են ներթափանցել Եվրոպա: Կարտապոլովը նշել է նաև, որ իսլամիստների շրջանում խուճապ է:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ռուսաստանը նոր ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: