Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1962 թ. ծնված Թաթուլ Թ.-ն և հայտնել, որ իր ավտոմեքենայից փորձել են գողություն կատարել, սակայն ինքը բռնել է գողին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.40-ին,1969 թ. ծնված Արսեն Բ.-ն կոտրել է Բագրատունյաց փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետևի դռան ապակին և փորձել սրահից գողանալ ավտոմեքենայի ձայնարկիչը, սակայն բռնվել է Թաթուլ Թ.-ի կողմից և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների կողմից բերման ենթարկվել բաժին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: