ARD գերմանական հեռուստաալիքի «Ռեպորտաժ Բեռլինից» հաղորդման եթերում երկրի կանցլեր Անգելա Մերկելին պատկերել են հիջաբով, փոխանցում է The Guardian-ը:
Պատկերի ֆոնին բեռլինյան տեսարան է՝ հավելված մինարեթներով: Այն սկանդալի առիթ է հանդիսացել, հեռուստաալիքին մեղադրել են իսլամաֆոբիայի մեջ:
Հեռուստաալիքը ֆեյսբուքում մեկնաբանություն է տարածել, ըստ որի՝ պատկերի հեղինակներն այդ քայլով փորձել են ուշադրություն հրավիրել փախստականների խնդիրներին: