Afek Oil & Gas ընկերությունը Իսրայելի Գոլանի բարձունքներում հսկայական քանակությամբ նավթի պաշարներ է հայտնաբերել, որի արդյունահանումը երկար տարիներ կապահովի երկրի նավթի պահանջները , հայտնում է Globes-ը:
Այս պահին ընկերության մասնագետները դեռևս պետք է պարզեն, թե ինչքանով է բարձր նավթի արդյունահանման հնարավորությունը: Սակայն հրատարակչությունը նշում է, որ ցածր գների ժամանակաշրջանում «սև ոսկու» արդյունահանումը մեծ ծախսեր չի պահանջի:
Տեղեկացվում է, որ նավթի արդյունահանման ներուժը կազմում է միլիարդավոր բարել, որը կարող է ապահովել Իսրայելի ողջ պահանջները: Ընդ որում երկիրը սպառում է օրեկան 270 հազար բարել նավթ: