Երևանի ավագանու նիստում այսօր հաստատվեց բանաստեղծ Վահրամ Սահակյանին, մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին և ազատամարտիկ, հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանին Երևան քաղաքում անհատույց օգտագործման բնակարան հատկացնելու որոշումը։
Նշենք, որ բնակարան հատկացնելու հարցի վերաբերյալ քննարկումներն անցել են շատ բուռն և հատկապես «Բարև Երևան» խմբակցության անդամները հետաքրքրվում էին, թե ինչ առաջնահերթությամբ է նման որոշում կայացվել:
Վահրամ Սահակյանին բնակարան հատկացնելու հարցին ավագանու բոլոր անդամները կողմ քվեարկեցին, բացառությամբ՝ Ստյոպա Սաֆարյանի և Դավիթ Սանասարյանի, և մի հոգի ձեռնպահ էր։
Մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին բնակարան տրամադրելու վերաբերյալ հարցին ևս դեմ քվեարկեցին միայն Ստյոպա Սաֆարյանն ու Դավիթ Սանասարյանը։ Դավիթ Ամալյանին բնակարան տրամադրելու վերաբերյալ հարցն անցավ առանց ելույթների և գրանցված 53 անդամները կողմ քվեարկեցին որոշմանը։