Խոսե Անտոնիո Կամաչոն՝ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի, «Ռեալ»-ի և մի շարք այլ թիմերի նախկին գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն, հնարավոր է, առաջիկայում գլխավորի Իսպանիայի հավաքականը:

Ինչպես հայտնում է «Armsport.am»-ը` հղում կատարելով «Sport Mediaset»-ին, 60-ամյա մասնագետը ներկայում հանդիսանում է Վիսենտե դել Բոսկեին փոխարինող ամենահավանական թեկնածուներից մեկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական մամուլը հայտնել է «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի թեկնածության մասին:

Նշենք, որ Կամաչոն 1998-ից 2002 թվականները մարզել է Իսպանիայի ընտրանին. կարիերայի ընթացքում աշխատել է նաև «Ռայո Վալեկանոյում», «Էսպանյոլում», «Սևիլիայում», «Ռեալում», «Բենֆիկայում», «Օսասունայում». 2011-ից 2013 թվականները գլխավորել է Չինաստանի հավաքականը:




Լրահոս