Ադրբեջանում առանց դատարանի համապատասխան որոշման` ձերբակալված լրագրողին թողել են կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բաքվի վերքաննիչ դատարանում կայացել է ադրբեջանական Meydan TV-ի ձերբակալված լրագրող Շիրին Աբբասովի  բողոքի լսումները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դատավարությունն անցել է Հասան Ահմեդովի նախագահությամբ: Ինչպես և ակնկալվում էր, դատարանը չի բավարարել Աբբասովի միջնորդությունն ու վճռվել է լրագրողին թողնել կալանքի տակ:

Հավելենք, որ սեպտեմբերի 17-ին լրագրող Շ. Աբբասովին ձերբակալել էին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները: Իսկ երկու օր անց ոստիկանությանը` դիմադրություն ցույց տալու մեղադրանքով, նրան դատապարտել էին 30 օր ազատազրկման: Ուշագրավ է, որ Աբբասովը դատապարտվել էր ազատազրկման առանց դատարանի համապատասխան որոշման:




Լրահոս