Քրդերը սկսում են «Իսլամական պետության» մայրաքաղաքի գրոհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրդերը խոստացել են մի քանի շաբաթում գրավել «Իսլամական պետության» փաստացի մայրաքաղաք Ռաքքան: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ինչպես հայտարարել է Քրդերի ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատների հրամանատար Սիփան Համոն, այժմ բանակցություններ են տարվում ԱՄՆ կողմից ղեկավարվող կոալիցիայի հետ, որպեսզի համաձայնեցվի օպերացիայի մեկնարկի ժամանակը:

Հոկտեմբերի 12-ին Սիրիայի ընդդիմությունն ու քրդերը դաշինք են կնքել, որպեսզի միասին պայքարեն ընդդեմ «Իսլամական պետության»: Դաշինքը ստացել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անվանումը: Մոտ ժամանակում պետք է սկսվի Ռաքքայի գրոհը: Այն կղեկավարեն արաբական ձևավորումները, մինչդեռ քրդերը պետք է պահեն պաշտպանությունը:




Լրահոս