ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Երևանին և Բաքվին երկխոսության կոչ է անում, փոխանցում է РИА Новости-ն:

«Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը բարդանում է կոնֆլիկտի գոտում իրավիճակի սրման, զոհերի թվի ավելացման պատճառով: Կոնֆլիկտի հետագա սրացումն անթույլատրելի է: Կոչ ենք անում կոնֆլիկտի կողմերին հրաժարվել ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորել փոխզիջման հասնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովայի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը մանրամասն քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այս տարվա ապրիլ- մայիս ամիսներին Մոսկվա այցերի ժամանակ:

«Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրանակներում ՌԴ արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ժամանակ քննարկվեցին կոնֆլիկտի կարգավորման խնդիրները՝ համանախագահների՝ տարածաշրջան այցի նախաշեմին»,-հավելել է նա:




Լրահոս