ԱՌԱՆՑ ՄԵԶ ՉԸՆՏՐԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էկոլոգիական հասարակական դաշինքը պահանջում է «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության հանձնաժողովի կազմում ընդգրկել հասարակայնության ներկայացուցիչների: Դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի կողմից ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին այդ կապակցությամբ հղված նամակում մասնավորապես նշված է. «Էկոլոգիական հասարակական դաշինքն իր մտահոգությունն է հայտնում՝ Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության հետ կապված: Այս էլ որերորդ անգամ է՝ հանրությունն իր բողոքն ու մտահոգությունն է հայտնում արգելոցի տնօրենի ընտրության հարցով` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ ներկայացված նոր թեկնածուների ցուցակը: Էկոլոգիական հասարակական դաշինքը պահանջում է, որ արգելոցի տնօրենի ընտրության հանձնաժողովի մեջ ընդգրկվեն գիտության, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Հանրության ներկայությունը հնարավորություն կտա ավելի թափանցիկ դարձնել ընտրության պրոցեսը եւ զերծ մնալ հետագա անհամաձայնություններից»:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս