ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։
Ողջունելով հյուրին՝ ՔԿ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը և վերահաստատել կոմիտեի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ու փաստել ձևավորված համագործակցության բարձր մակարդակը։
Կողմերը քննարկել են փոխգործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր, նախանշել նոր ուղղություններ։