Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը:

Պատգամավորն օրենքի նախագծով առաջարկվում էր` քաղաքացիական կացության ակտերի գրանց­ման առկայու­թյան կամ բացակայության մասին տեղեկանք տալու, քաղաքացիական կա­ցու­թյան ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանու­ցում Հա­­յաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու, օտարերկրյա պետություն­նե­րից քա­ղա­քացիների դիմումի համաձայն` նրանց վերա­բերյալ քաղաքացիական կացության ակ­տերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղե­կանք ստանալու, ընտանեկան կար­գա­վիճակի վե­րաբերյալ տեղեկանք տալու, քաղաքացիա­կան կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխու­թյուն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու, ֆիզի­կա­կան անձանց հաշ­վառման հասցե­ների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանու­թյան մար­մին­ների կողմից տեղեկանք տալու, քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տե­ղե­կանքների ձևակերպման և հաստատման, ինչ­պես նաև փաստա­թղթեր և (կամ) տեղեկատվություն պա­հանջ­ելու և դրանց հիման վրա տեղե­կանք­ներ ձևակեր­պելու համար պե­տական տուրք չգանձել:

Նա­խա­գիծը նպատակ ունի մեղմացնել հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների տեսքով բնակչության ուսերին ընկած ծանր բեռը: Սակայն նիստում ֆինանսերի նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, թե կառավարությունը չի ընդունում նախագիծը, որովհետև այն հարկային լրացուցիչ ծանրաբեռնվածություն կառաջացնի:




Լրահոս