Անտեսելով Թուրքիայի առարկությունները` ԱՄՆ թուրք-սիրիական սահմանից հանել է իր Patriot ԶՀՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան զենիթային Patriot համակարգերը լքել են Թուրքիայի տարածքը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ռազմական գերատեսչությունում սեփական աղբյուրին:

Զենիթային համակարգերը տարվել են Իսկենդերուն նավահանգիստ, որտեղից էլ Ocean Globe նավով ուղևորվել են ԱՄՆ:

Ինչպես գրում է Defense News-ը, զենիթահրթիռային համակարգերի դուրս բերման մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 8-ին: Անկարան կտրականապես դեմ է եղել սույն որոշմանը:

«Մենք չենք կարծում, որ այժմ հարմար ժամանակ է այդ համակարգերի դուրսբերման համար: Սիրիայի հետ մեր սահմանները բարդ վիճակում են»,- մեջբերում է հրատարակչությունը բարձրաստիճան թուրք դիվանագետին:




Լրահոս