Մարմնական վնասվածք պատճառողը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 1-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ աջ ուսահոդի շրջանի կտրած-ծակած եւ որովայնի առաջնային պատի թափանցող կտրած վերքերե ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Ռոբերտ Դ.-ն՝ հայտնելով, որ կատարվածի մասին ոչինչ չի հիշում: 
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ռոբերտ Դ.-ին վնասվածքները պատճառել է Երեւան քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Գեւորգ Գ.-ն, որը մարտի 19-ին, ժամը 01.00-ին, Կոմիտասի պողոտայում գտնվող սրճարաններից մեկից բերման է ենթարկվել բաժին: Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս