Ես իմ մասնակցությունն ունենալու եմ սահմանադրական հանրաքվեի աշխատանքներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով` իր մասնակցության առումով օրենքի հետ որևէ հակասություն չկա: «Մենք այդ հարցը կքննարկենք մանրակրկիտ, պետք է դա չխանգարի կառավարության աշխատանքներին: Եկող շաբաթ այդ հարցը հայտնի կլինի: Կարևոր խնդիրն է, որ կառավարության գործունեությանը չխանգարի»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է, որ թեկուզ ժամանակավորապես հրաժարվի վարչապետի պաշտոնից, վարչապետն ասաց. «Բայց ինչո՞ւ եք ուզում՝ հրաժարական տամ, չեմ տալու»։