«Իսլամական պետությունը» սպառնում է տարածել իր ակտիվությունը ԱՊՀ երկրներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ընդլայնում  է իր էքսպանսիան, հայտարարում է Եվրոպայում, Ռուսաստանում, Կենտրոնական ու Հարավ-արևելյան Ասիայում ակտիվութան ընդլայնման ծրագրերի մասին, իսկ Աֆղանստանը կարող է օգտագործվել ԱՊՀ անդամ երկրներ ու Չինաստանի հյուսիս ներխուժելու համար, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:

Վերջինս հայտարարել է, որ այժմ այս ծայրահեղական քվազիպետությունն ունի կայուն եկամտի աղբյուր ու լավ հագեցած բանակ: «Իսլամական պետությունն» ընդլայնում է իր էքսպանիսան:

Ընդ որում, վերջինս նշել է, որ ահաբեկիչների ճանապարհը դեպի ԱՊՀ երկրներ ու Չինաստանի հյուսիս կարող է ընկած լինել Աֆղանստանով, որտեղ այսօրվա դրությամբ անկայունությունը մնում է սուր խնդիրներից մեկը. շարունակվում է լարված մնալ իրավիճակը երկրի հյուսիսային նահանգներում, չեն դադարում ահաբեկչությունը, գնալով մեծանում է խաղաղ բնակչության շարքում զոհերի թիվը:




Լրահոս