Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր բուժզննում կանցնի:
Նա վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղում: Ֆուտբոլիստը փոխարինվել է 56-րդ րոպեին՝ դաշտում տեղը զիջելով կիսապաշտպան Արազ Օզբիլիսին, ով խաղի ժամանակ դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: