Ընդդիմության գործիչներն իրենք էլ հավատացած են` սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այն կարծիքին է, որ հանրությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նման եզրակացության է եկել տարբեր հանդիպումների արդյունքներով:

Պատգամավորի խոսքով` փոփոխությունների նպատակները չեն հասկանում «Ոչ» ասողներից շատերը: «Այս Սահմանադրությունն իրոք ունի դրական և պրոգրեսիվ կողմեր: Հետևաբար, այս Սահմանադրությանը «ոչ» ասելն ինքնանպատակ է: Սահմանaդրական փոփոխությունները չպետք է դարձնեն քաղաքական պայքարի ձևերից մեկը: Ընդդիմության գործիչներն իրենք էլ հավատացած են, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են այս երկրին», – հավելեց նա:

Պատգամավորը ընդգծեց, որ ընդդիմադիրների «ոչ» ասելն իշխանության հասնելու քաղաքական պայքարի ձևերից մեկն է:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս