Փաստաբանների պալատի մամուլի խոսնակի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 19.10.2015թ. թիվ 195-Ա հրամանով աշխատանքային կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի նկատմամբ՝ xnews.am լրատվական կայքում 06.07.2015թ. «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են «գողանում»» վերտառությամբ և 30.07.2015թ. «Ո՞րն է այն շարժառիթը, որ ստիպում է նախկին ամբաստանյալին պատժել իրեն պաշտպանած հանրային պաշտպանին» վերտառությամբ հոդվածների հրապարակմանը նրա առնչության վարքագիծը ստուգելու նպատակով։

Աշխատանքային կարգապահական վարույթն իրականացնելու և կարգապահական տույժ նշանակելու հարցը լուծելու է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը։




Լրահոս