Մարդիկ պետք է շատ աշխատեն, որ աշխատավարձը շատ ստանան: Այսօր Armlur.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Ովքեր որ շատ են աշխատում, իրենց աշխատավարձը բարձրանում է: Հետևաբար գնաճի պատճառով իրենք պետք է սեղմեն իրենց ծախսերը, իսկ ով բարձր աշխատավարձ է ստանում, կշարունակի լավ ապրել», – նշեց նա:
Հակոբյանի խոսքով, Հայաստանում աշխատատեղեր կան: Մեր դիտարկմանը` այդ թվում ինչու են մշտապես դժգոհում, նա ընդգծեց. «Չի կարող դժգոհություն չլինել, հակառակ դեպքում մարդը կարող է պառկել և ոչինչ չանել»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան