Պարույր Հայրիկյանին բոլոր ուժերը սատարում են, բայց Սահմանադրական դատարան միայնակ կդիմի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու լեգիտիմությունը վիճարկել Սահմանադրական դատարանում: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները և «Ոչ»-ի դաշտում գործող ուժերը, սակայն նրա հետ միասին դատարանում չեն վիճարկի լեգիտիմությունը:

Նրա խոսքով` մյուս բոլոր ուժերն իր հետ համաձայն են, սակայն ինքը հանդես է գալու որպես անհատ: «Իրավական նրբերանգներ կան, և ես որոշել եմ, որ պետք է առանձին դիմեմ: Համերաշխություն հայտնել են բոլոր ուժերը, իսկ Անդրեաս Ղուկասյանն ինքն էլ պատրաստ է նման բան անել: Բացառվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահը քննի իր դեմ կայացրած հայցը և անչառ որոշում կայացնի», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս