Հովիկ Աբրահամյանը փորձում է հասկանալ՝ ուր է գնում, ումով է գնում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրաքվեի ՀՀԿ-ական շտաբում եռուզեռ է. Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է անցկացնում՝ հասկանալու, թե ուր է գնում, ումով է գնում քարոզարշավի։ Գործադիր մարմնի վերջին նստում նրան հանձնարարվել է աշխատանքներն արագացնել, և չնայած բոլոր լիազորությունները՝ շտաբ ձևավորելու, տրվել են Աբրահամյանին, այնուհանդերձ, նախագահականը ևս ձեռքերը ծալած չի նստելու։

Այս պահին դեռ քարոզարշավի պատասխանատու չի նշանակվել, սակայն նախագահականից ընդհանուր կուրացիայի տակ է պահելու Վիգեն Սարգսյանը, կոնկրետ կուրացիայի տակ՝ Սևակ Լալայանը, ՀՀԿ շտաբում այն իրականացնելու Է Արմեն Աշոտյանը։ Ինչ վերաբերում Է ԲՀԿ շտաբին, ապա այն ևս վերջնական չի ձևավորվել։ ԲՀԿ-ն շտաբի պետ չի ունենալու, համակարգող խորհուրդ Է լինելու՝ Նաիրա Զոհրաբյան-Աբրահամ Մանուկյան-Վարդան Վարդանյան «եռաֆազով», քարոզչական պատասխանատուն էլ Վահան Բաբայանն է լինելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս