«Դեռ նման բան չեմ ասել, բայց ասելու եմ». Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է այո-ի ցուցանիշին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հավաքել մարզի համայնքի ղեկավարներին ու հայտարարել է, որ իրենք պետք է այո-ի բարձր ցուցանիշ ներկայացնեն Սերժ Սարգսյանին: Նա նաեւ ասել է, որ ցուցանիշներն այնպիսին պետք է լինեն, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին ղեկավար Մաքսիմ Հակոբյանի «բացակայությունը» չզգացվի մարզում: Բանն այն է, որ Մաքսիմ Հակոբյանի թիմակիցներն արդեն իսկ մասնավոր զրույցներում ասել են, որ իրենք հանրաքվեի հետ կապված որեւէ գործընթացի չեն խառնվելու:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սուրիկ Խաչատրյանից պարզել տարածված լուրերի իսկությունը: «Դեռ նման բան չեմ ասել, բայց ասելու եմ: Մաքսիմ Հակոբյանի հետ կապված ես որեւէ խնդիր չունեմ, բայց ես ինքս իմ խնդիրն ունեմ ու պետք է անեմ»,- վստահեցրեց Սյունիքի մարզպետը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս