Օպերատիվ տվյալներով մթերվել է 209 հազար տոննա խաղող. գյուղնախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի Հանրապետությունում, օպերատիվ տվյալներով, 2015 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց։

Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 8 հազար տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5200 տոննայի դիմաց։

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 




Լրահոս