Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում տեղի ունեցած ֆրանսիական ՊՍԺ-ի հետ գոլազուկ ոչ-ոքիին:
«Այսպիսի հանդիպումները գրեթե եզրափակիչ են։ Այստեղ միավորներ վաստակում է այն, ով ավելի քիչ սխալներ է անում։ Այս խաղում թույլ չտվեցինք այնպիսի սխալներ, որոնք գործում էինք նախորդ հանդիպումներում»,- նշել է Ռամոսը: