Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան կտուգանվի մի քանի օր աշխատանքից բացակայելու համար, որոնք նա անցկացրել է Վատիկանում՝ Հռոմի պապի գահակալության արարողությանը մասնակցելու համար,-գրում է Взгляд-ը։
Ըստ նախարարի՝ կան փաստաթղթային վկայություններ, որ քաղաքապետն աշխատանքից բացակայելու թույլտվություն չի ստացել և մի քանի օր անց է կացրել Եվրոպայում։ Մանսերան դեռ չի վերադարձել Մեքսիկա, ըստ լրատվամիջոցների՝ Վատիկանից հետո նա մեկնել է Իսպանիա, իսկ վերադարձը նախատեսված է այսօր։