Գարնանային արձակուրդը երկարաձգվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ղեկավարվելով “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի պահանջներով` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամայել է` սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես` գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով (հիմք` ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի` 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը)` հանրակրթական հիմնական և նախնական ու միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգել մինչև ս/թ մարտի 31-ը: Մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով: 




Լրահոս