Ինչքան մաքսատուրքերն ավելի բարձր լինեն, այնքան տեղական արտադրողները շահույթով կաշխատեն և ավելի շատ աշխատատեղեր կստեղծեն: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններին:
Պատգամավորը նշեց, որ ի սկզբանե կողմնակից է եղել ԵՏՄ անդամակցությանը: Նրա խոսքով` իհարկե խնդիրներ կան, որոնք, սակայն կարող են լուծվել:
«Մեր բախտը չբերեց, որ ռուսական ռուբլին անկում ապրեց: Հակառակ դեպքում իրավիճակը հիմա ուրիշ կլիներ: Այս պահին ես մեկ խնդիր կասեմ` ճանապարհների խնդիրն է, որ այսօր առայժմ կարգավորված չէ: Խնդիր է նաև, որ մենք սահմանակից չենք Ռուսաստանին: Եթե մենք սահմանակից լինեինք Ռուսաստանին, մենք ամեն ինչ կանենք, կբերենք, կաշխատացնենք», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան