Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» 1:2 հաշվով զիջել է «Վեսթ Հեմին»:
«Armsport.am»-ի փոխանցմամբ` «Չելսի»-ն պատմության ընթացքում առաջին անգամ ԱՊԼ-ի մեկնարկային 10 հանդիպումներից ընդամենը 11 միավոր է վաստակել:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը: