ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի՝ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հատուկ ուսուցման դասընթացը, որին կմասնակցեն 95 սպաներ: ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող ամենամյա հատուկ ուսուցման դասընթացի շրջանակում անցկացվում են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որի նպատակն է զարգացնել հարկադիր կատարողների հմտություններն ու կարողությունները:
Մեկնարկել է հարկադիր կատարողների հատուկ ուսուցման դասընթացը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ