Ժողովուրդ. Ֆլորենցիա ռեստորանում նշվել է ՍԴ նախագահի ծնունդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների՝ շաբաթ օրը Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող “Ֆլորենցիա” ռեստորանում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է իր ծննդյան 65-րդ տարեդարձը:
Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ Հարությունյանի տարեդարձին ներկա են եղել անձամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, մի քանի նախարարներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Իսկ Ս. Սարգսյանը թեեւ անձամբ ներկա է եղել “Ֆլորենցիա”-ում կայացած խնջույքին, այնուամենայնիվ, նաեւ պաշտոնական շնորհավորական ուղերձ է հղել Գ. Հարությունյանին:
Ի դեպ, ըստ Սահմանադրության 76-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը: Ու թերեւս Հարությունյանի նկատմամբ ցուցաբերված աննախադեպ ջերմության պատճառը հենց դա է:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս