“168 ժամի” տեղեկություններով, երեկ վաղ առավոտյան ԱՄՆ է վերադարձել “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը: Թերթը հիշեցնում է, որ պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը` իր կնոջ` Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի հետ, Հայաստան էին ժամանել մարտի 20-ին և այցելել իրենց որդուն Ազատության հրապարակում: Թերթի տեղեկություններով` Ռիչարդ Հովհաննիսյանը մեկնել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանի հետ երկխոսությունը կայացած է համարվել, քանի որ նրա Հայաստան գալու նպատակներից մեկը իշխանության և Րաֆֆիի միջև պայմանավորվածության ձեռքբերումն ապահովելն էր:
168 ժամ. Ինչո՞ւ է մեկնել Րաֆֆիի հայրը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ