Հարգելի քաղաքացիներ, Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով 2013 թ. մարտի 26-ից կարող եք այցելել www .police .am և www .elections .am համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ:
Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչև 2013 թ. ապրիլի 30-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:
www.elections .am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police .am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: