Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ոչ»-ի քարոզարշավին մասնակցելու է իր կուսակցությունով: Լրագրողների հետ զրույցում նա ներկայացրեց, թե ինչ են անելու:
«Ես ոչ մի ճակատի չեմ միանալու, իմ քարոզչությունն եմ իրականացնելու: Այս շաբաթվանից սկսելու ենք մարզային հանդիպումները, թեև կասկածում եմ, որ մինչև դեկտեմբերի 6-ը կհասցնենք լինել բոլոր մարզերում»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Հրանտ Բագրատյանը հույս ունի, որ դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժողովուրդը դեմ է քվեարկելու, որից հետո ինքը հնարավորություն կունենա առաջադրվել նախագահական ընտրություններում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում·
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան