Ավտովթար Երեվան-Աբովյան ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 27-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ “Ծաղիկներ” կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Զիլ” մակնիշի 06 օօ 816 պետհամարանիշի և “Մերսեդես” մակնիշի 31 OS 128 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1957 թ. ծնված Ա. Օհանյանը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:




Լրահոս